Շիրոտանի Սայոկոն կներկայացնի ճապոնական մշակույթը
«Հիկարի» հայ-ճապոնական կենտրոնը նոյեմբերի 28-ին առաջին անգամ Հայաստանում հյուրընկալելու է Ճապոնիայի կաբուկի թատրոնի դերասանուհի Շիրոտանի Սայոկոյին: Սայոկոն ներկայացնելու է ճապոնական բազմադարյա մշակույթի տարբեր ժանրերը: Այս մասին հայտնում են «Հիկարի» ՀԿ-ի լրատվական ծառայությունից:
Միջոցառումը կազմակերպվում է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան հետ համատեղ:
Միջոցառմանը ներկա են լինելու՝ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը, ՀՀ Արտաքին գործերի փոխնախարարը, ՀՀ Մշակույթի նախարության ներկայացուցիչը, դեսպաններ և այլ պաշտոնյաններ:
Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնը սկսել է իր գործունեությունը տարիներ առաջ:
2005 թ. օգոստոսի 6-ին Գեղագիտության Ազգային կենտրոնի օրիգամի խմբի սաները Ճապոնիայի Հիրոշիմա քաղաք են ուղարկել հարյուրավոր նկարազարդ «Խաղաղության լապտերներ» և 1000 թղթե կռունկ՝ այդ կերպ հարգանքի տուրք մատուցելով 1945 թ. ատոմային ռմբակոծման զոհերի հիշատակին: Ակցիան շատ ջերմ արձագանք է գտել Ճապոնիայում, որից հետո այն վերածվել է ամենամյա ծրագրի և իրականացվում է մինչ օրս: Հետագայում այդ խմբի գործունեության հիման վրա էլ ստեղծվել է «Խաղաղության լապտերներ» ՀԿ-ն, իսկ այնուհետև՝ հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում