ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատուն. C400-ի ուղարկումը Սիրիա ավելի կբարդացնի իրավիճակը
Ռուսաստանի կողմից Սիրիայում C400 զենիթահրթիռային համակարգեր տեղակայելը կբարդացնի իրավիճակը և չի նպաստի ԻՊ-ի դեմ պայքարին: «Lifenews»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը:
Ինչպես նշվում է, դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Ռուսաստանի կողմից զենիթահրթիռային համակարգերի տեղակայումը Սիրիայում ավելի կբարդացնի առանց այն էլ լարված իրավիճակն այդ երկրի օդային տարածքում և որևէ կերպ չի նպաստի Իսլամական պետության դեմ պայքարին:
«Եթե Ռուսաստանը իսկապես տեղակայի այդ համակարգերը, ապա մենք գոնե ակնկալում ենք, որ Ռուսաստանը կգործի թռիչքների անվտանգության փոխադարձ ապահովման հուշագրի շրջանակներում և այդ համակարգերը չի ուղղի միջազգային կոալիցիայի ինքնաթիռների դեմ»,- նշված է հայտարարության մեջ:
Սիրիայի «Հմեյմիմ» ռազմաբազայում C400-ների տեղեկայման մասին հայտարարությամբ երեկ հանդես էր եկել ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, իսկ ավելի ուշ նախարարի հայտարարությունը հաստատել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին