Պեսկով. Ռուսաստանը էմբարգո, իհարկե, չի կիրառի թուրքական ապրանքների նկատմամբ
Ռուսաստան ներկրված թուրքական ապրանքների նկատմամբ իրականցվող լրացուցիչ միջոցառումները ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որակել է որպես բնական ռեակցիա ստեղծված իրավիճակում:
Ռուսաստանը էմբարգո, իհարկե, չի կիրառի թուրքական ապրանքների նկատմամբ, սակայն ծայրահեղական տարբեր երևույթների վտանգների ավելացման հետ կապված, այս պահին ձեռնարկվում են լրացուցիչ քայլեր այդ երկրից բերված ապրանքների վերահսկողության ուղղությամբ,- «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Պեսկովը:
Նրա խոսքով, Թուրքական հանրապետության անկանխատեսելիության պայմաններում դա բնական ռեակցիա է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Սիրիայում խոցվել է ռուսական Су-24 ինքնաթիռը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը պետք է ուշադիր հետևի Ռուսաստան-Թուրքիա բոլոր զարգացումներին. Շավարշ Քոչարյանը
- Ռուսական ավիահարվածները թուրքական հումանիտար ավտոշարասյուն են ոչնչացրել
- Ռուսական ինքնաթիռի կործանումը վնաս կհասցնի Թուրքիայի սպորտային տուրիզմին
- Սերգեյ Լավրով. Ռուսական СУ-24 ռմբակոծիչը խոցվեց ԻՊ նավթային ենթակառուցվածքների ոչնչացումից հետո
- Սերգեյ Լավրով. Այս տրամաբանությամբ Թուրքիան կրող է խոցել նաև հյուսիսաատլանտյան դաշինքի ինքնաթիռները
- Պուտինը Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռը խոցելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա
- Թուրքիան ռուսական Су-24 ռազմական ինքնաթիռ է խոցել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին