«Շենգավիթ» բժշկական կենտրոնի տնօրենին հանել են ԱՆ արտակարգ դեպքերի համար ստեղծված խորհրդի կազմից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում վերջին ամիսներին ծննդկանի և նորածնի մահվան դեպքերի արձանագրումից հետո այդ հիվանդանոցի տնօրեն Սերգեյ Ուռումյանի անունը հանվել է ՀՀ առողջապահության նախարարության արտակարգ դեպքերի համար ստեղծված խորհրդի անդամների կազմից: Այդ որոշումը կայացվել է ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքից հետո, որը տեղի էր ունեցել հուլիսի 29-ին:
Այս լուրի առնչությամբ «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից ասել են, որ նախարարությունում գործում է մանկաբարձագինեկոլոգիական խորհուրդ, որտեղ քննարկվում են տարբեր ԲԿ-ներում արձանագրվող ծանր դեպքերը: Ըստ պարզաբանման՝ «Շենգավիթ» ԲԿ-ի տնօրեն Սերգեյ Ուռումյանը, որ նախկինում եղել է այդ խորհրդի կազմում, ներկայումս չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը