Հանցավոր խմբի ձերբակալված անդամներին տրամադրվել են հանրային պաշտպաններ
ԱԱԾ կողմից վնասազերծված հանցավոր խմբի ձերբակալված անդամներից 12-ի պաշտպանությունն իրականացնելու համար Փաստաբանների պալատը տրամադրել է հանրային պաշտպաններ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը:
«Այսօր պաշտպանները կհանդիպեն «Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող ձերբակալվածների հետ»,-ասաց նա:
ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության համաձայն, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, իրացնելով օպերատիվ տվյալներ այն մասին, որ 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայի Թագավորությունում բնակվող և 2015 թվականի ապրիլից Երևան քաղաքում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացիների:
Հայտնաբերվել են նաև ՀՀ, Երևան քաղաքի և Գյումրի քաղաքի քարտեզներ, սխեմաներ՝ նշումներով, գրականություն, որը հաստատում է հանցավոր համագործակցության կողմից առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների փաստը։
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:Հանցավոր համագործակցության ղեկավարն ու մասնակիցները ձերբակալված են։
Հարակից հրապարակումներ`
- Գորիկ Հակոբյան. Կանխվել են հրեշավոր վտանգներ
- ԱԱԾ-ն հրապարակել է զինված խմբավորման վնասազերծման տեսանյութ
- ԱԱԾ-ն հրապարակել է հանցավոր խմբավորման մասնակիցների մոտ հայտնաբերված զենքերի տեսակները
- Լուսանկարներ զինված խմբավորման վնասազերծումից
- ԱԱԾ. Հանցավոր խումբը նպատակ է ունեցել ՀՀ տարածքում ծանր հանցագործություններ կազմակերպել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան