Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստները տարկետում կստանան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստները տարկետում կստանան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից: Այս մասին որոշման նախագիծը ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Իհսանի Օզբիլիզը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կստանա մինչև 2016 թվականի ձմեռային զորակոչը: Արտակ Ալեկսանյանը, Սևակ Ագրամանյանը, Արտյոմ Սիմոնյանը, Մարտին Գևորկյանը և Սերոբ Գրիգորյանը տարկետում կստանան մինչև 2017 թվականի ձմեռային զորակոչը. բոլորը հաշվառված են Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Հիրաչ Յագանի, Վարանթ Բեզդիկյանի, Լևոն Հայրապետյանի և Սերգիյ Օգանեսյանի 27 տարեկանը լրանալու կապակցությամբ նրանք ազատվելու են պարտադիր զինվորական ծառայությունից:
«Հրաչ Յագանը, Լևոն Հայրապետյանը, Վարանթ Բեզդիկյանը և Սերգիյ Օգանեսյանը հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում, աչքի են ընկնում արդյունավետ խաղով, և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրանց մասնակցության ապահովումը ֆուտբոլի հավաքական թիմի սպասվելիք խաղերին։ Նախագծի ընդունումը պայմանավորված է ֆուտբոլի 2016 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլերին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի առաջատար ֆուտբոլիստների մասնակցության ապահովման անհրաժեշտությամբ»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան