Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքով հարուցվել է քրգործ
Տավուշի մարզի դատախազի զեկուցագի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Դիլիջանի քննչական բաժնի քննիչն իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնից ստացված գրության հիման վրա Արթուր Մ.-ի՝ Դիլիջան քաղաքի Աթաբեկյան փողոցի 18 տանը խուզարկություն կատարելու՝ դատարանի կողմից թույլտվություն ստանալու վերաբերյալ որոշման կատարումը հանձնարարել է ոստիկանության Դիլիջանի բաժնին, սակայն մինչ հետաքննության մարմնի կողմից փաստացի խուզարկություն կատարելը, նախորդ օրը քննիչը Արթուր Մ.-ի հարցաքննության ժամանակ պարզելով, որ վերջինս բնակվում է նույն փողոցի 16-րդ տանը, միջոցներ չի ձեռնարկել դատարանի որոշման մեջ նշված հասցեում կատարվող ապօրինի խուզարկությունը կանխելու համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության հաղորդմամբ, բացի այդ, ըստ դատախազի զեկուցագրի՝ ՀՀ ոստիկանութան Դիլիջանի բաժնի հատուկ ծառայություն իրականացնող անձը, դատարանի որոշման հիման վրա հիշյալ փողոցի 18-րդ տան փոխարեն, խախտելով բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, խուզարկությունը կատարել է Արթուր Մ.-ին պատկանող նույն փողոցի 16-րդ տանը և հայտնաբերել է զգալի չափի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և երեք հատ սառը զենք հանդիսացող դանակներ, որպիսիք ենթադրաբար կարող էին հիմք հանդիսանալ վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու համար, մինչդեռ պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու հետևանքով, իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, այն է՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների անթույլատրելիության պատճառով վերացել է ենթադրյալ հանցանք կատարած Արթուր Մ.-ին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը:
Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին