ՀԱՖՆ-ը՝ եվրոպական հյուրախաղերին ընդառաջ
Լեհաստանում և Գերմանիայում կայանալիք հյուրախաղերին ընդառաջ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այսօր հանդես կգա հայ հանդիսատեսի համար: Նվագախմբի հետ ելույթ է ունենալու դաշնակահար Կարեն Հակոբյանը (ԱՄՆ): Համերգը ղեկավարելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին նվագախմբի մամուլի ծառայությունից:
Երեկոյի ընթացքում հնչելու է Ռիմսկի-Կորսակովի «Իսպանական Կապրիչիո», Շոպենի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը, Չայկովսկու Սիմֆոնիա թիվ 6-ը: Համերգը կայանալու է Արամ Խաչատրյան համերգասրահում:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո հյուրախաղերով հանդես է գալու Լեհաստանում և Գերմանիայում: Առաջին համերգը կկայանա Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում նոյեմբերի 29-ին, այնուհետև նվագախումբը դեկտեմբերի 2-ին և 3-ին համերգներով հանդես կգա Գերմանիայի Լյուդվիգսհաֆենի BASF Feierabendhaus համերգասրահում: Որպես մենակատար նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը և դաշնակահարուհի Սոֆիա Պաչինին (Գերմանիա):
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա