Forbes. «Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի իր նեո-օսմանյան դաշնակցից»
«Թուրքիայի կողմից հապճեպ ընդունված այդ որոշումը ռուսական ինքնաթիռի խոցման վերաբերյալ քիչ հավանական է, որ Երրորդ համաշխարհայինի պատճառ կդառնա: Բայց դրանով Անկարան ցույց տվեց իր դիրքորոշումը՝ նա կանգնած է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման կողքին և Արևմուտքի դեմ: ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցության և Միացյալ Նահանգների կողմից Անկարայի անվտանգության երաշխավորի վերաբերյալ արդարացումները վաղուց արդեն արդիական չեն: Թուրքիայի այս քայլը ապացուցում է, որ այն այլևս ԱՄՆ դաշնակից չէ»:Այս մասին գրում է ամերիկյան Կատո ինստիուտի (Cato Institute) ավագ փորձագետ Դուգլաս Բենդոուը (Douglas Bandow) Forbes ամսագրում հրապարակված իր վերլուծական հոդվածում, որտեղ նա քննարկում է նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից Սիրիայի օդային տարածքում առաքելություն իրականացնող ռուսական Су-24 ինքնաթիռի խոցումը և դրա հետևանքները Թուրքիայի համար:
Հոդվածը ներկայացնում ենք հատվածաբար. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրեն հիմարի տեղ դրեց, երբ նրա ռազմական ինքնաթիռները խոցեցին ռուսական ինքնաթիռը, որը այդ ժամանակ ալ Նուսրա ահաբեկչական խմբավորման դեմ օդային հարվածներ էր հասցնում: Ռուսաստանի և Թուրքիայի կողմից ներկայացված փաստերը չեն համընկնում, բայց ոչ մեկը չի հավատում, որ Պուտինը կարող էր ինչ որ թշնամական նպատակ ունենար Անկարայի դեմ: Ինքնաթիռի խոցումը սադրանք էր և բոլորովին անհրաժեշտ չէր Թուրքիայի ինքնապաշտպանության համար: Դրա նպատակները, ամենայն հավանականությամբ, իսլամիստ արմատականների դեմ պայքարում Ռուսաստանին խոչնդոտելն էր, կամ Անկարայի կողմից աջակցություն վայելող իսլամիստների դեմ ապագայում ռուսական հարվածները կասեցնելը:
Այս գործողությունը ակնհայտորեն Վաշինգտոնի շահերի դեմ էր: Այժմ բավարար չէ միայն հայտարարել «լարումը չքաջալերելու» մասին, ինչպես դա արեց նախագահ Օբաման: Վաշինգտոնը պետք է դառը դասեր քաղի սրանից և հրաժարվի Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերություններից:
Թուրքիան արևմտյան արժեքների և շահերի համար աճող սպառնալիք է ներկայացնում: Անկարան երբևէ անկեղծ և իրական բարեկամ չի եղել Արևմուտքի համար:
Ռուսաստանը ավելի լավ և ավելի վստահելի դաշնակից է Մերձավոր Արևելքում, քան Թուրքիան:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին