Խստացվում է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարության նիստում նշեց, որ հստակեցվում են ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներին վերաբերող դրույթները, դրանց չկատարման դեպքում նախատեսվում են խստացումներ, բարձրացվում ուղևորափոխադրումների անվտանգությունը:
«Մասնավորապես, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելիս նույնպես կազմակերպությունը ստանձնելու է մի շարք պարտավորություններ. ունենալ երթուղային ցանց` համապատասխան չվացուցակներով, կայանատեղի, որտեղ առկա են վարորդների ամենօրյա բուժզննման և երթուղի դուրս գալուց առաջ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը վերահսկելու կետեր և իրականացնել ավտոտրանսպորտային միջոցների կայանում, պահպանում (գիշերակաց) և վարորդների առողջական ու ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննում»,- նշեց Գ.Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ այս նախագծի անհրաժեշտությունն առաջացավ նոյեմբերի 3-ին ՌԴ-ի Տուլա նահանգում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից հետո: Միկրոավտուբոսն իրականացնում էր ոչ կանոնավոր ուղևորափոխադրում: Վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին