ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնը՝ հաճախորդների հետ համագործակցության որակյալ և արդյունավետ միջոց
Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ բանկային ծառայություններից օգտվելը դառնում է առավել պարզ և հարմար: Դեռևս 2011 թվականին, գիտակցելով հաճախորդների հարմարավետ սպասարկման կարևորությունը, ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջիններից մեկը Հայաստանում ստեղծեց սեփական Տեղեկատվական կենտրոն` նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ մամուլի ծառայությունից մանրամասնում են, օրինակ, արդեն 2011 թ.-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոդուկտների և ծառայությունների մասին տեղեկանալու համար բավական էր զանգահարել Տեղեկատվական կենտրոն և ստանալ փորձառու ու բարեհամբյուր մասնագետի խորհրդատվությունը:
Ավելի ուշ, բացի տեղեկատվություն ստանալը, հաճախորդներին ընձեռնվեց հնարավորություն նաև ձևակերպել պրոդուկտներ/ծառայություններ հեռակառավարման միջոցով Տեղեկատվական կենտրոնի աշխատակիցների օգնությամբ:
Այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնը օրական սպասարկում է միջինում 3000 մութքային և ելքային զանգ: Բիզնեսի տարբեր ուղղություններով այդ քանակակության զանգերի սպասարկումն անհնար կլիներ առանձ պրոֆեսիոնալ թիմի: Աշխատակազմը տարիների ընթացքում աճել է մինչև 20 բարձր որակավորում ունեցող աշխատակիցների, իսկ ամսական կտրվածքով փաստացի վաճառքների քանակը կազմում է միջինում 1700 տարբեր պրոդուկտներ/ծառայություններ:
Տեղեկատվական կենտրոնի որոշ ծառայություններ տրամարվում են շուրջօրյա, մասնավորապես, ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները շուրջօրյա կարող են ստանալ իրենց քարտային հաշիվների հաշվեկշիռների կամ քարտերի սպասարկմանը վերաբերվող տեղեկատվություն, զանգահարելով 010 560708 հեռախոսահամարին:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնի միջոցով հնարավոր է տեղեկանալ Բանկի գործունեության, առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների մասին: Բացի այդ, Տեղեկատվական կենտրոնի հեռախոսավարները հաճախորդին կարող են տրամադրել իր անձնական հաշիվների, վարկերի, քարտերի մասին տեղեկատվություն՝ հաշվեկշիռ, հերթական վճարման ամսաթիվ և այլն:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնն իրականացնում է նաև գործարքային սպասարկում.
• Բոլոր դրամական փոխանցումների համակարգերի միջոցով ստացված գումարների հաշվեգրում Բանկի գործող քարտերին:
• Գործարքների իրականացում Հաճախորդների բոլոր այն հաշիվների հետ, որոնք միացված են «Հեռախոս բանկինգ» ծառայությանը Հաճախորդի զանգի և համապատասխան նույնականացման գործընթաց անցնելու հիման վրա
• Պլաստիկ քարտերի բացում
Բանկի տեղեկատվական կենտրոնը համագործակցում է հաճախորդների հետ հաղորդակցման 5 ուղիներով.
1. Հեռախոսազանգեր
2. Skype – նամակներ և տեսազանգեր
3. Էլեկտրոնային փոստ
4. Զանգեր 010 560708 հեռախոսահամարին և քարտերի հաշվեկշռի մասին ավտոմատ տեղեկատվություն
5. Ֆեյսբուք (օնլայն խորհրդատվություն և պատասխաններ հաճախորդների հարցերին)
ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնի հեռախոսավարները պրոֆեսիոնալ և գրագետ կպատասխանեն հաճախորդներին իրենց նախընտրած՝ հայերեն կամ ռուսենրեն լեզվով, տրամադրելով որակյալ օգնություն հնչեցված հարցի վերաբերյալ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոն Դուք կարող եք զանգահարել 87-87 հեռախոսահամարով: Մեր հեռախոսավարները աշխատում են երկուշաբտիից ուրբաթ՝ ժամը 09:00-20:00, շաբաթ օրը՝ ժամը 10:00-17:00: Բջջային հեռախոսահամարից զանգը վճարովի է, քաղաքային համարից՝ անվճար:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան