ՄԱԿ. շուրջ 41 մլն աֆրիկացի երիտասարդներ կարող են համալրել ահաբեկիչների շարքերը
Աֆրիկայի հյուսիս-կենտրոնական շրջաններում բնակվող շուրջ 41 մլն երիտասարդներ տնտեսական դժվարությունների պատճառով կարող են դառնալ ահաբեկչական կազմակերպությունների հավաքագրողների զոհը: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել աֆրիկյան Սահել շրջանում ՄԱԿ-ի պատվիրակ Հիրութ Հեբրե Սելասսիեն:
Վերջինիս խոսքով` Բուրկինա-Ֆասոյում, Չադում, Մալիում, Նիգերում, Մավրիտանիայում ապրող՝ մինչև 25 տարեկան մարդիկ կրթության և աշխատանքի հետ կապված խնդիրների պատճառով գտնվում են անհույս վիճակում:
«Եթե ոչինչ չարվի կրթությանը հասանելիությունը հեշտացնելու, աշխատանքի տեղավորման հնարավորությունների ընդլայնման և երիտասարդության ինտեգրման համար, ապա վախենամ՝ Սահելը դառնա զանգվածային միգրացիայի կենտրոն, նաև ահաբեկիչների հավաքման և պատրաստման կենտրոն: Ինչպես գիտեք՝ դա լուրջ հետևանքներ կունենա համաշխարհային անվտանգության համար»,- նշել է Սելասսիեն:
Նա նաև ՄԱԿ-ին խնդրել է ուժեղացնել զենքի և թմրանյութերի շրջանառության վերահսկողությունը, որպեսզի շրջանի երկրները ի զորու լինեն հետևել տարածաշրջանում ահաբեկչական խմբերի գործունեությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում