Թուրքիան չի պատրաստվում ներողություն խնդրել Ռուսաստանից. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիան ներողություն չի խնդրի Սու-24 ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի գործակալությունը:
«Կարծում եմ, եթե կողմերից մեկը պետք է ներողություն խնդրի, ապա դա մենք չենք: Դա պետք է անի նա, ով խախտել է մեր օդային տարածքը: Մեր զինված ուժերը պարզապես կատարել են իրենց պարտքը, ինչը կայանում էր նրանում, որ կանխեն խախտումները»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը խոցել էր Թուրքիայի օդային սահմանը անցած ռուսական ռազմական ինքնաթիռը, ինչը, սակայն, ռուսական կողմը ժխտում է, պնդելով, որ «իրենք օդային սահմանը անցել են մի քանի վայրկյան»: