Հայաստանը պետք է ուշադիր հետևի Ռուսաստան-Թուրքիա բոլոր զարգացումներին. Շավարշ Քոչարյանը
«Մենք ողջունում ենք, որ Ռուսաստանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը և միշտ կողմ ենք եղել, որ քրեականացում լինի, որն այսօրվա դրությամբ միայն չորս պետությունում է իրականացված: Այնպես որ տեսնենք ինչպիսին կլինեն զարգացումները»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերվում ՌԴ Պետական Դումա ներկայացված Հայոց ցեղասպանության ժխտումը պատժող օրենսդրական նախաձեռնությանը:
Հարցին, թե Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վատթարացումը ինչպես կարող է անդրադառնալ Հայաստանի վրա, Շ.Քոչարյանը պատասխանեց. «Սա այն խնդիրն է, որ վերաբերում է մի կողմից մեր դաշնակցին, մյուս կողմից՝ մեր անմիջական հարևանին: Դրա համար մենք պետք է ուշի-ուշով հետևենք այդ բոլոր զարգացումներին»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին