Ռուսական ավիահարվածները թուրքական հումանիտար ավտոշարասյուն են ոչնչացրել
Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող սիրիական Աազազ քաղաքում 20 բեռանատար մեքենաներից բաղկացած թուրքական ավտոշարասյունը ոչնչացվել է ռուսական ռազմական ինքնաթիռների ավիահարվածների հետևանքով: Այս մասին հաղորդում է թուրքական Haberturk պարբերականը:
Պարբերականի տվյալներով` առնվազն յոթ հոգի մահացել է, ևս 10-ը վիրավորվել են: Բեռնատարները տանում էին կոմերցիոն ապրանքներ և հումանիտար օգնություն՝ փախստականների ճամբար:
Humanitarian Relief Foundation հիմնադրամի ներկայացուցչի պատմելով՝ տեղացի բնակիչները օգնել են հանգցնել հրդեհը, իսկ թե կոնկրետ ումն են բեռնատարները՝ դեռ հայտնի չէ:
Դամասկոսի Բանակի դաշտային հրամանատար Զեքերիա Կարսլին հաստատել է, թե հարձակումը ռուսական ինքնաթիռների կողմից էր:
Թուրքական Անադոլու գործակալության տվյալներով` թուրքական ավտոշարասյունը Սիրիա էր տեղափոխում ցեմենտ և երկաթ:
Նշենք, որ սիրիական Աազազ քաղաքն այժմ գտնվում է սիրիական ապստամբ ուժերի` «Սիրիական ազատ բանակի» վերահսկողության տակ: Թե պատերազմական գոտում գտնվող փախստականների որ ճամբարի մասին է խոսքը` թուրքական լրատվամիջոցները չեն հաղորդում:
Հարակից հրապարակումներ`
- Հասան Ռոհանի. Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի կործանումը չափազանց վտանգավոր քայլ էր
- Սերգեյ Լավրով. Ռուսական СУ-24 ռմբակոծիչը խոցվեց ԻՊ նավթային ենթակառուցվածքների ոչնչացումից հետո
- Կրեմլը «Су-24» ինքնաթիռի հետ կապված միջադեպը որակել է միջազգային իրավունքի ոտնահարում
- Վլադիմիր Պուտին. С-300 համակարգերը կտեղակայվեն Սիրիայում գտնվող ռուսական ռազմաբազայում
- Թուրքիան ռուսական Су-24 ռազմական ինքնաթիռ է խոցել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան