«Գոնե էստեղ մի կռվեք». Գյուղացին` պատգամավորներին
«Այո և Ոչ» հեռուստաշոուի ժամանակ, որի մասնակիցներն այսօր հյուրընկալվել են Արմավիրի մարզի Մերձավան գյուղում, պատգամավորներ Հրանտ Բագրատյանի ու Վարդան Այվազյանի միջև լեզվակռիվ առաջացավ:
Երբ Հրանտ Բագրատյանը գյուղամեջ հավաքված բնակիչներին ներկայացնում էր, թե ինչու է ինքը դեմ Սահմանադրության փոփոխությունների նախագծին, նրան զուգահեռ Վարդան Այվազյանը բարձր ձայնով խոսում էր գյուղացիներից մեկի հետ: Դա բարկացրեց Բագրատյանին, և նա սաստեց Այվազյանին` պահանջելով, որ նա կամ լսի և իրեն զուգահեռ բարձր ձայնով չխոսի, կամ գնա հեռու և նոր խոսի: Այվազյանն էլ իր հերթին բարկացավ ու նրանց միջև փոքր լեզվակռիվ սկսվեց:
Տարեց գյուղացիներից մեկը նկատեց. «Ուղղակի խնդրում եմ, գոնե էստեղ մի կռվեք, որովհետև շատ ենք տեսնում Ազգային ժողովում ոնց եք խառնված»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան