«Վեստի». Տուրիզմի ոլորտում Թուրքիայի հետ համագործակցությունը դադարեցվում է
Զբոսաշրջության ոլորտում Թուրքիայի հետ համագործակցությունը կդադարեցվի: Այս մասին, «Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, հայտարարել է «Ռոստուրիզմ»-ի ղեկավար Օլեգ Սաֆոնովը:
Նրա խոսքով, ինքնաթիռի հետ կապված պատմությունը կունենա շատ լուրջ ու երկարատև հետևանքներ:
Սաֆոնովի ընդգծել է, որ «Ռոստուրիզմը» քայլեր կձեռնարկի դեպի Թուրքիա ճամփորդությունների տոմսերի վաճառքի իրականացման դեմ: Նա նշել է, որ այս պահին տուրօպերոտորներին արգելված է դեպի Թուրքիա փաթեթներ վաճառել:
«Ռոստուրիզմ»-ի ղեկավարը կարծիք է հայտնել, որ տուրիստական ընկերությունները լուրջ կորուստներ չեն ունենա, քանի որ հիմա հանգստի պասիվ սեզոն է: Այս պահին Թուրքիայում է գտնվում 10 հազար ռուսաստանցի, նրանց մեծ մասը Թուրքիա կվերադառնա մինչև դեկտեմբերի 7-ը, մյուսները՝ մինչև տարեվերջ:
«Հիմնականում մեր զբոսաշրջիկները գտնվում են Անթալիայում, վեցը Ստամբուլում են»,-ասել է նա:
Նշվում է, այս իրավիճակում՝ կանախտեսումների համաձայն, դեպի Թուրքիա ռուսաստանցիների հոսքը կնվազի 40 տոկոսով: Դրա փոխարեն ներգնա տուրիզմը կավելանա 30 տոկոսով:
Ճեպազրույցում Սաֆոնովը հայտնել է, որ զբոսաշրջության ոլորոտում համագործակցության դադարեցման հետևանքով Թուրքիան 10 մլրդ դոլարի վնաս կկրի: