Էս մարդը վատ ա ապրել ու հիմա զզվել ա, ուզում ա փոխի. Մերձավանցին` Բագրատյանին
«Այո և Ոչ» հեռուստաշոուի ժամանակ, որի հարավային խումբն այսօր անցկացնում է Արմավիրի մարզում, Մերձավան գյուղի երիտասարդ բնակիչներից մեկը «Ոչ» քարոզող խմբի անդամ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանին ասաց, որ «ճիշտը «այո»-ն է»: Բագրատյանն ի պատասխան նկատեց, որ ինքը տեսնում է` հավաքված մարդկանց մեջ մեծ մասը «ոչ» է:
Նրանց զրույցին միջամտեց «Ոչ»-ի անդամ Ազատ Արշակյանը և երիտասարդից հետաքրքրվեց, թե արդյոք վերջինը կարդացել է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Երիտասարդը դրական պատասխան տվեց: Բագրատյանը երիտասարդին հանգիստ չէր թողնում` «Մի հատ հոդված ցույց տուր ու ասա` այ սրա ցավը տանեմ»: Երիտասարդը չասաց:
Փոխարենը, Ազատ Արշակյանն ասաց, որ 89-րդ հոդվածը, որը սահմանում է Ազգային ժողովի ընտրությունը, վատն է:
«Օրինակ, էս Սահմանադրության նախագիծը քեզ զրկում ա ուղղակի ընտրելու իրավունքից»,- ներկայացնում էր Ազատ Արշակյանը, որին բնակիչներից մեկը թույլ չտվեց, որ շարունակի և ասաց. «Հըլը մի րոպե, էսօրվա Սահմանադրությունից եք խոսում, մինչև էսօր ձեր ընտրած Սահմանադրությունը չի՞, որ ապրում ենք»:
Բագրատյանը բացասական պատասխան տվեց ու ասաց, որ դա էլ են իշխանություններն են անցկացրել:
«Մենք էս ենք ասում. Ինչի՞ ես Սահամանադրություն փոխում, եթե միտք է առաջացել, փոփոխի դա: Էս ենք ասում: Ինքը 13 թվին ընտրվել ա, բայց իրա ծրագրում Սահմանադրություն փոխելու կետ չկա», -մերձավանցիներին ասում էր Բագրատյանը:
Սակայն բնակիչը չէր համոզվում. «Էս գյուղացին մինչև էսօր վատ ա չէ՞ ապրել, բայց հիմա ինքը զզվել ա, ուզում ա փոխի: Հիմա ինքը մտածում ա` ասեմ այո, կարող ա լավ ապրեմ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան