Պուտին. «Су-24»-ի վերաբերյալ թուրքական հիմնավորումները «անհեթեթ արդարացումներ են»
Ռուսաստանը մերժել է թուրքական կողմի պնդումներն այն մասին, թե թուրք օդաչուները չեն իմացել` ինչ երկրի ինքնաթիռ են խոցել նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանի վրա: Այս մասին հայտնում է բրիտանական «Բի-Բի-Սի»-ի ռուսական գործակալությունը:
Երեկ Մոսկվայում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ ունեցած պաշտոնական հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե ռուսական ինքնաթիռները չճանաչել անհնար է` Անկարայի հայտարարությունը որակելով «անհեթեթ պատճառաբանություններ»:
«Դրանց վրա առկա են շատ լավ տեսանելի տարբերակիչ նշաններ: Դրանք հենց մեր ինքնաթիռներն են և ոչ թե մեկ ուրիշինը: Մենք նախապես, ելնելով ամերիկյան կողմի հետ մեր պայմանավորվածությունից, տեղեկատվություն ենք փոխանցել այն մասին, թե որտեղ են գործելու մեր ինքնաթիռները, որ էշելոններում և երբ»,-հստակեցրել է Պուտինը իր հայտարարության ժամանակ: