ՌԴ-ն սկսում է «ճանաչել» Թուրքիային
«Մենք գտնում ենք, որ թուրքական ղեկավարությունն անցել է թույլատրելիի սահմանը և վտանգում է Թուրքիային դնել ծանրագույն իրավիճակի մեջ` թե երկարաժամկետ ազգային շահերի, և թե՝ տարածաշրջանում տիրող իրադրության տեսանկյունից», - «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ` հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի իր գործընկեր Վալիդ Մուալեմի հետ բանակցությունների սկզբին:
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Սիրիայի արտգործնախարարին` խոցված Սու-24-ի ռուս օդաչուին փրկելուն աջակցություն ցուցաբերելու համար:
Վալիդ Մուալեմը, խոսելով Թուրքիայի կողմից ինքնաթիռի խոցման մասին, խստորեն քննադատել է Թուրքիային և հայտարարել է, որ այդ միջադեպը «ագրեսիայի աննախադեպ դրսևորում» է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում