«Սև ուրբաթի» վաճառքներից օգտվելու հնարավորություն Հայաստանում
Ամեն տարվա նոյեմբեր ամսվա վերջին ուրբաթ օրը, Սուրբ Ծննդյան տոների առթիվ, ԱՄՆ–ում հայտարարվում են տարվա ամենամեծ զեղչերը, որն ընդունված է անվանել «սև ուրբաթ»։
Այսօր` նոյեմբերի 27-ը 2015 թվականի «սև ուրբաթն» է, երբ ԱՄՆ բոլոր խանութները, այդ թվում` առցանց, հայտարարում են տարվա ամենամեծ զեղչերը:
«Հայփոստ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերինծառայությունից հայտնում են, որ այժմ Հայաստանի բնակիչները նույնպես ունեն «սև ուրբաթի» ընթացքում առցանց խանութներից օգտվելու հնարավորություն:
www.shopinamerica.am կայքում գրանցվելով և ԱՄՆ-ում անվճար հասցե ստանալով` Հայաստանում կարելի է առցանց գնումներ կատարել և գնումները ստանալ մեկ շաբաթից, «Հայփոստի» մոտակա փոստային բաժանմունքից:
Բացի այդ, ՀայՓոստը «Կոնվերս բանկի» հետ համատեղ առաջարկում է 7+7 ակցիան, որի շրջանակներում կոնվերս բանկի քարտով գնումներ կատարելիս հաճախորդները կստանան 7% զեղչ առաքումից և 7% գումարի վերադարձ գնումներից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան