Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը կարող է տնտեսական օգուտներ բերել Հայաստանին. «Ժողովուրդ»
Ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացումն արդեն իսկ սկսում է ազդել երկու երկրների տնտեսական հարաբերությունների վրա: Մասնավորապես Ռուսաստանն արդեն սկսել է տարբեր պատճառներ փնտրել՝ թուրքական ապրանքների մուտքը ռուսական շուկա արգելելու համար: Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:
«Ինչպես հայտնի է՝ արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներ կիրառելուց հետո այդ երկրի շուկայում հայկական ապրանքների հիմնական «խոչընդոտը» դարձել էին հենց թուրքական ապրանքները: Հայաստանի արտադրողները փաստացի չէին կարողանում մրցել թուրքական առավել էժան ապրանքների հետ: Բայց այսօրվա ստեղծված իրավիճակը լավ շանս է Ռուսաստանի շուկայում որոշակի կայուն դիրք զբաղեցնելու համար: Իհարկե, ինչպես միշտ ռուս-թուրքական հարաբերություններն, ի վերջո միևնույն է կկարգավորվեն, սակայն, եթե մինչ այդ Հայաստանի արտադրողները կարողանան այդ բազմամիլիոնանոց շուկայում իրենց տեղը զբաղեցնել, լրջագույն ձեռքբերում կլինի: Իսկ այս գործում առաջին հերթին անելիք ունի հենց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը: Միջոցներ ձեռնարկել և հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ օպերատիվ կերպով անել, որպեսզի հայ արտադրողները այս «խառը» ժամանակներում կարողանան իրենց ապրանքները արտահանեն Ռուսաստան»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան