Հայկազ Բաղմանյանը նեղացել է իշխանություններից իր եղբորը «յուղոտ» պաշոտնից հեռացնելու համար. ՉԻ
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ վերջերս ՀՀ Զինված ուժերի շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը որոշակի կոնֆիլկտային խոսակցություններ է ունեցել ՀՀ իշխանությունների բարձրաստիճանների հետ: Պատճառը եղել է Բաղմանյանի եղբոր աշխատանքային գործունեությունը:
«Բանն այն է, որ Բաղմանյանի եղբայրը տևական ժամանակ աշխատում էր «Գազպրոմ-Արմենիա»-ում: Նա զբաղեցնում էր բավականին փողաբեր պաշտոն. Վերջինս Կոտայքի մասնաճյուղի ղեկավարն էր, ժողովրդի լեզվով ասած՝ ողջ Կոտայքի մարզի գազի մարդը: Տևական ժամանակ էր, ինչ «Գազպրոմ-Արմենիա»-ի ղեկավարությունը փորձում էր այդ պաշտոնից հեռացնել Բաղմանյանի եղբորը՝ Բորիս Բաղմանյանին, սակայն ամեն անգամ դա չէր ստացվում: Եվ ահա վերջերս ընկերության ղեկավարությունը Բորիս Բաղմանյանին Կոտայքի մասնաճյուղի պատասխանատուի պաշտոնից տարել է մեկ այլ գործի՝ նա հիմա միայն Աբովյան քաղաքի պատասխանատուն է: Այսինքն՝ Բորիս Բաղմանյանի գործունեության տիրույթն էականորեն փոքրացել է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Խոսակցություններ կան, որ այս հանգամանքը վրդովվեցրել է Հայկազ Բաղմանյանին, որը սակայն չի կարողացել եղբորը վերականգնել նախկին պաշտոնում»,-գրել է թերթը: