Փարիզում տեղի է ունեցել ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված արարողություն
Փարիզում այսօր տեղի է ունեցել նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների հետևանքով զոհվածների հիշատակի սգո արարողությունը: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով Reuters-ին:
Նշվում է, որ բոլոր հանրային շենքերի և տների գրեթե բոլոր պատուհաններին ծածանվում է Ֆրանսիայի դրոշը:
Միջոցառմանը մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որն առավոտյան «Մալսելիեզի» հնչյունների ներքո ժամանել Է Փարիզի կենտրոնում գտնվող Հաշմանդամների տուն:
Միջացառմանը մասնակցել են ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաններ, զոհվածների հարազատներն ու ընկերները, ինչպես նաև ահաբեկչության հետևանքով փրկվածները:
Արարողությունը սկսվել է լռության րոպեով և ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվածների լուսանկարների ցուցադրմամբ: Միջոցառման ժամանակ կարդացել են 130 զոհի անունները: Ի դեպ, նրանց մեծը 35 տարեկան չի եղել: Նշվում է, որ ահաբեկչության զոհ են դարձել Ֆրանսիայի և ևս 17 պետության քաղաքացիներ:
Արարողության ժամանակ ելույթ է ունեցել նախագահ Օլանդը և խոստացել ոչնչացնել «Իսլամական պետությանը»: