ՌԴ սպորտի նախարարությունը հորդորում է հրաժարվել Թուրքիայում հավաքներ կազմակերպելու մտքից
ՌԴ սպորտի նախարարությունը մարզական ֆեդերացիաների ղեկավարներին հորդորել է վերանայել Թուրքիայում ուսումնամարզական հավաքների անցկացման վերաբերյալ պլանները: Նախարարությունը հրապարակել է մի հայտարարություն, որն ստորագրել է սպորտի նախարարի տեղակալ Պավել Կոլոբկովը:
«Կապված ՌԴ ԱԳՆ նախարար Ս. Վ. Լավրովի՝ 2015 թ. նոյեմբերի 25-ին կատարած հայտարարության, ինչպես նաև Տուրիզմի դաշնային գործակալության պաշտոնական դիրքորոշման հետ՝ Թուրքիայի Հանրապետությունում ահաբեկչության սպառնալիքի ու այն հանգամանքների մասին, որոնք լրջորեն դժվարացնում են ռուս քաղաքացիների անվտանգության միջոցառումների անցկացումը, ՌԴ սպորտի նախարարությունը հորդորում է վերանայել Թուրքիայի Հանրապետության տարածքում մարզումային միջոցառումների անցկացման վերաբերյալ պլանները»,- նշված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան