Ժաննա Ստանկևիչն անհաջող է հանդես եկել կորեական «Գրան Պրիում»
Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամները` 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը և Ֆերդինանտ Կարապետյանը (66 կգ), մասնակցել են կորեական Չեջու քաղաքում ընթացող «Գրան Պրիին», որն օլիմպիական վարկանշային մրցաշար է: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանը ներկայացնող Ստանկևիչը մեկնարկային գոտեմարտում պարտվել է իսպանուհի Լաուրա Գոմեսին: 66 կգ քաշային կարգը ներկայացնող Ֆերդինանտ Կարապետյանն նախ առավելության է հասել չինացի Ժենլոնգ Խուի, այնուհետև` Նոր Գվինեան ներկայացնող Ռայմոնդ Օվինոուի նկատմամբ: Հայ մարզիկը զիջել է ճապոնացի Տարոհ Ֆուջիսակային և դուրս մնացել հետագա պայքարից:
Կորեական «Գրան Պրին» մեկնարկել է նոյեմբերի 26-ին և կավարտվի 28-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին