Արթուր Վարդանյանի ղեկավարած խումբը ԱԱԾ տեսադաշտում է հայտնվել այս տարվա ապրիլից
Նոյեմբրի 25-ին Նորք Մարաշի տներից մեկում վնասազերծված զինված խմբի ձևավավորումը Արթուր Վարդանյանն սկսել է 2015 թվականից: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը:
«Այդ ժամանակից սկսած, կարող եմ ասել, որ խումբը հայտնվել է Ազգային անվտանգության ծառայության տեսադաշտում և վերցվել են հսկողության: Կարող եմ ասել, որ խումբն ամեն ինչ արվել է, որ չհայտնվի ԱԱԾ տեսադաշտում, որ չնկատվի, չտարբերվի իրավապահների համար», -հավելեց ԱԱԾ պաշտոնյան:
Նա տեղեկացրեց, որ խուզարկությամբ Արթուր Վարդանյանի և նրա ղեկավարած խմբավորման կողմից վարձակալած բնակարանում ձեռք բերված և հայտնաբերված զենքը խմբին չի բավարարել, և խումբը նույնիսկ միջոցներ է ձեռնարկել այլ աղբյուրներից նոր քանակությամբ զենքեր հայթայթելու ուղղությամբ:
Անգամ, ըստ պաշտոնյայի, նրանք պատրաստ են եղել դրա համար բավականին խոշոր գումարներ վճարել:
Հիշեցնենք, ըստ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության այդ բնակարանում նոյեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության հետ համատեղ կատարված խուզարկություններով հայտնաբերվել է տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր, նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքավորումներ, փամփուշտներ, փամփշտակալներ, կապի միջոցներ ու այլ տեսակի զենք և ռազմամթերք: Մասնավորապես՝ Արթուր Վարդանյանի կողմից վարձակալած նշված սեփական տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել են՝
6 հատ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ,
4 հատ «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որից մեկը խլացուցիչով,
1 հատ «ՏՏ» տեսակի ատրճանակ,
1-ական ողորկափող և օդամղիչ հրացաններ,
Տարբեր տրամաչափի ընդհանուր 5261 փամփուշտներ,
2 հատ ինքնաշեն պայթուցիկ սարքեր (խուզարկության պահին եղել են միացված, վնասազերծվել են),
1 հատ պայթեցման սարք,
1 հատ հակատանկային բեկորային ական «ՄՈՒՎ 50»,
Մոտ 1200 գրամ «տրոտիլ» պայթուցիկ նյութ,
Մոտ 50 գրամ «պլաստիդ» պայթուցիկ նյութ,
11 հատ «Ֆ1» նռնակներ,
46 հատ «ՌԳ» նռնակներ,
3 հատ «ՌԳԴ-5» նռնակներ,
2 հատ հակատանկային նռնականետ,
20 հատ ինքնաձիգի պահունակներ, Պայթուցիչներ, օպտիկական նշանացույցեր, հեռադիտակներ, դետոնատորներ, մեծ քանակության զինվորական համազգեստ և հանդերձանք:
ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալի խոսքով, այսօր արդեն նախաքննության շրջանակներում ստացվում են «մերկացնող ցուցմունքներ» հանցագործության հետ կապված մանրամասների վերաբերյալ: «Եթե արդյունքում կտեսնենք, որ մեր տեսադաշտում հայտնվում են մարդիկ, ովքեր կապ ունեն այս հանցագործության հետ, նրանց գործողություններին կտրվի քրեաիրավական գնահատական», -հավելեց Համբարձումյանը:
Նրա խոսքով, խմբավորման անդամները ծրագրել են գործել «ցինիզմով» և նա նույնիսկ համեմատություն անցկացրեց հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ: «Եթե այն դեպքում գործ ունեինքմի քանի անձանց հետ, ովքեր զինված էին մի քնաի ինքնաձիգերով, ապա դուք պատկերացրեք, ինչ տեղի կունենար, եթե նրանց հաջողվեր իրականացնել իրենց մտադրությունը: Այսինքնէ` գործադրվեին այդ զենքերը, պայթուցիկները», -հավելեց Միքայել Համբարձումյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բնակարանը կնիքելու անհրաժեշտություն չկար. ԱԱԾ
- ԱԱԾ-ն կպարզի՝ Արթուր Վարդանյանը կապ ունեցե՞լ է «Իսլամական պետություն» խմբավորման հետ
- Վնասազերծված զինված խումբը քաղաքական ուժերի հետ կապ չունի. ԱԱԾ
- Զինված խմբի թիրախում եղել են քաղաքացիներ, պետական գործիչներ, իշխանության առանձին ճյուղեր. ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան