ԱՊՀ անդամ երկրների սոցոլորտների պատասխանատուները Երևանում են
Երևանում քննարկում են ԱՊՀ երկրներում սոցիալական-աշխատանքային խնդիրները: Այսօր առավոտյան մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի նիստ:
«Այս տարվա օրակարգում ընդգրկված են մեկ տասնյակից ավելի հարցեր, դրանք հիմնականում վերաբերում են աշխատանքային հարաբերություններին, միգրացիոն հոսքերի կանոնակարգման խնդիրներին, սոցիալական իրավունքի պաշտպանության իրականացմանը»,-լրագրողների հետ զրույցում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նրա խոսքով, քանի որ քաղաքացիներն ազատ կերպով կարող են ԱՊՀ անդամ երկրներ այցելել, ապա այլ երկրում նրանք պետք է ունենան նույն իրավունքները, ինչ այն երկրում, որի քաղաքացի են:
Նիստին մասնակցում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, Ղրղզստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարը, Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալը, Բելառուսի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալը և Ղազախստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարի տեղակալը:
Մանրամասները՝ տեսանյութում: