Ժիրինովսկին առաջարկել է ատոմային ռումբով ոչնչացնել Ստամբուլը
Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները պետք է վախենան Ռուսաստանի պատասխան գործողություններից: Նա առաջարկել է Թուրքիային ատոմային հարված հասցնել:
«Թուրքերը արևելյան ժողովուրդների նման են, նրանց ամենից շատ զայրացնում և անհանգստացնում է անհայտությունը: Նրանք հիմա կատաղած են. և նախագահը, և վարչապետը, և Թուրքիայի գլխավոր շտաբի պետը: Նրանք չգիտեն, թե ինչ տեղի կունենա: Նրանց փոխարեն ես հիմա կվախենայի Թուրքիային հասցվելիք կործանիչ հարվածից: նախագահի մեկ հիմար քայլ, և այդ երկիրն ընդհանրապես կարող է վերանալ», - ասել է Ժիրինովսկին:
Վ. Ժիրինովսկին հայտարարել է, որ Թուրքիան կարելի է կործանել հրթիռամիջուկային հարվածով:
«Ստամբուլը ոչնչացնելը շատ հեշտ է. բավական է մեկ ատոմային ռումբ նետել նեղուցում, և այն կվերանա: Այնպիսի ահավոր ջրհեղեղ կլինի, ջրի սյունը կբարձրանա 10-15 մետրով, քաղաքը կվերանա, իսկ այնտեղ 9 մլն մարդ է ապրում», - նշել է պատգամավորը:
ՌԼԴԿ կուսակցության առաջնորդը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի թիվ մեկ թշնամին այս պահի դրությամբ Թուրքիան է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան