Բնակարանը կնիքելու անհրաժեշտություն չկար. ԱԱԾ
Նորք-Մարաշում նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի բնակարանում կատարված խուզարկությանը ներգրավված է եղել նաև բնակարանի տերը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը:
«Խուզարկության ընթացքում կազմվել է խուզարկության վերաբերյալ քննչական արձանագրություն, որի մեջ նշվել են բոլոր այն իրեղեն ապացույցները, որոնք կարևորություն են ներկայացրել քննության համար ու առգրավվել են են խուզարկության վայրից: Լրագրողները խուզարկության ընթացքում բնակարանում չեն եղել: Բնակարան լրագրողները մուտք են գործել խուզարկության ավարտից հետո», -հայտարարեց Համբարձումյանը:
Հարցին, թե հնչում են տարբեր հարցեր, թե ինչո՞ւ խուզարկությունից հետո բնակարանը չի փակվել և այնտեղ թույլ է տրվել, որ մարդիկ ելումուտ անեն, Համբարձումյանը պատասխանեց.
«Բնակարանը չի կնիքվել: Կնիքվում են այն բնակարանները, որտեղ նախաքննական մարմինը ապագայում գործողություններ կատարելու անհրաժեշտություն է տեսնում: Իսկ մենք նման անհրաժեշտություն չենք տեսել, քանի որ մեր կատարած գործողության արդյունքում ձեռք ենք բերել մեզ հետաքրքրող բոլոր իրեղեն ապացույցները, որոնք մեր գնահատմամբ կապ ունեն գործի հետ»:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն կպարզի՝ Արթուր Վարդանյանը կապ ունեցե՞լ է «Իսլամական պետություն» խմբավորման հետ
- Վնասազերծված զինված խումբը քաղաքական ուժերի հետ կապ չունի. ԱԱԾ
- Զինված խմբի թիրախում եղել են քաղաքացիներ, պետական գործիչներ, իշխանության առանձին ճյուղեր. ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան