Վնասազերծված զինված խումբը քաղաքական ուժերի հետ կապ չունի. ԱԱԾ
Նոյեմբերի 25-ին Երևանում վնասազերծված զինված խումբը քաղաքական ուժերի հետ կապ չունի: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը:
«Քաղաքական ուժերի հետ կապ այս պահին չենք տեսնում», -ասաց Համբարձումյանը:
Նշենք, որ նոյեմբերի 25-ին խմբի վնասազերծման մասին տեղեկության տարածումից րոպեներ անց լրատվամիջոցներից մեկը տարածեց տեղեկություն, որ զինված խումբը կապ ունի Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկի հետ:
Համբարձումյանը տեղեկացրեց, որ այս պահին ձերբակալված է 21 անձ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան