Բրիտանացի փորձագետ. Քրեակատարողական համակարգում բարեփոխումները բարդ լուծումներ են պահանջում
Մեծ Բրիտանիայում ցմահ պատիժ կրողները կարող են վաղաժամկետ պայմանական ազատվել պատիժը կրելու տարբեր փուլերում: Երևանում Քաղաքացիական հասարակության ինստիտուտի կողմից կազմակերպված «Ազատազրկված դատապարտյալների մեկուսացվածության աստիճանի փոփոխությունը և դրա ազդեցությունը պայմանական վաղաժամկետ ազատման վրա» թեմայով կլոր սեղանի քննարկման ժամանակ ասաց բրիտանացի փորձագետ Ֆիլիփ Թեյլորը:
Ըստ նրա, հանձնաժողովն առանձին-առանձին անդրադառում է ներկայացված միջնորդագրերին և որոշում կայացնում՝ ազատել վաղաժամկետ, թե ոչ: Փորձագետի խոսքով, նման դեպքում միշտ հաշվի են առնվում տուժողների կարծիքը, թեև դրանք հիմնականում լինում են զգացմունքային:
Նա ասաց, որ վաղաժամկետ ազատվելուց հետո տվյալ դատապարտյալը մինչև կյանքի վերջը որոշակի հսկողության տակ է լինում, նույնիսկ հնարավոր է կրկին վերադարձվեն քրեակատարողական հիմնարկ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին