Թուրքահայերը Պոլսո հայոց պատրիարքի համար խնամակալ նշանակելու հայցով դիմել են դատարան
Թուրքիայի` ազգությամբ հայ 4 քաղաքացի Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի համար խնամակալություն սահմանելու հայցով դատարան են դիմել:
Հայցադիմումի մեջ նշվում է, որ հայոց պատրիարքը 9 տարի է, ինչ հիվանդ է, և այդ մասին տեղյակ է ինչպես հայ համայնքը, այնպես էլ Թուրքիայի հասարակությունը:
«Էրմենիհաբեր»-ը, վկայակոչել թուրքական «bugun» թերթը, գրում է, որ ներկայացված դիմումի համաձայն, Մութաֆյանին խնամակալ է հարկավոր, քանի որ պատրիարքը մտավոր տկարության և հիվանդության պատճառով ի վիճակի չէ գիտակցել իր դրությունը և շահերը:
Որպես խնամակալի թեկնածու ներկայացվել է պատրիարքի մայրը՝ Մարի Մութաֆյանը, որը 2008 թվականից խնամում է հիվանդանոցում գտնվող որդուն: Մարի Մութաֆյանի՝ խնամակալությունից հրաժարվելու դեպքում, պահանջվում է խնամակալ նշանակել մեկ այլ մարդու:
Մեսրոպ Մութաֆյանը Պոլսո հայոց պատրիարք է ընտրվել 1998 թվականին: 2008 թվականի հուլիսից հիվանդության պատճառով նա ի վիճակի չէ եղել շարունակել իր պարտականությունները: Մութաֆյանի բացակայության պայմաններում պատրիարքի փոխանորդ է նշանակվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին