Արա Աբրահամյանը «վարձել» է Ծառուկյանի «հուշարարներին». «Ժողովուրդ»
«Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանն արդեն որոշել է, թե երբ է հրավիրելու իր կողմից ստեղծելիք նոր կուսակցության հիմնադիր համագումարը: Արդեն հայտնի է, որ կուսակցությունը կոչվելու է «Ազգային միասնություն»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նոր կուսակցության ծրագրի կազմման վրա այս օրերին ակտիվորեն աշխատում են տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը, Երվանդ Բոզոյանն ու ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: Ասել կուզի՝ Արա Աբրահամյանը «վարձել» է Գագիկ Ծառուկյանի «հուշարարներին»:
Թերթի տեղեկություններով՝ «ստեղծագործական խմբի» անդամները նոյեմբերի 24-ին հանդիպել են Արա Աբրահամյանի հետ և բոլոր խնդիրների շուրջ համաձայնության եկել: Ըստ այդմ, «ստեղծագործական խումբը» նախ պետք է պատրաստի կուսակցության ստեղծման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որից հետո ձեռնամուխ կլինեն համագումարի կազմակերպման գործընթացներին»: