«Երևանի որոշ դերասաններ, որոնք ծնունդով Գավառից են ցանկություն են հայտնել իրենց գործունեությունը ծավալել այստեղ»
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում ընթանում է Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի շենքի շինարարական աշխատանքները: Մարզի միակ պետական թատրոնի՝ Գավառի թաատրոնի շենքը 1950-1960թթ-ի կիսավեր կառույց էր, որը նոր շենքի կառուցման նախագծով ենթարակա էր քանդման:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումներից էր վերակառուցել թատրոնի շենքը, ինչն այսօր իրականություն է դառնում:
«Սեյսմիկ անկայունության պատճառով շենքը ենթակա էր փլուզման: Շատերը մտածում էին, որ Գավառին թատրոն պետք չէ ու առաջարկում էին այն տեղափոխել Մշակույթի պալատ, սակայն երբ հանրապետության ղեկավարին ներկայացվել է խնդիրը, նա ասել է՝ Գավառին թատրոն է պետք: Եվ թատրոնի շինարարությունն անմիջապես սկսվեց և այսօր ընթանում է լայն թափով»,-ասաց Գ.Բադալյանը ՝ հավելելով, որ թատրոնը կնպաստի ոչ միայն Գավառի, այլև ամբողջ մարզի մշակութային կյանքի զարգացմանը:
Նա նաև նշեց, որ դերասաններն այսօր շարոնակում են խաղալ թատրոնում, և շենքի կառուցումը հույս է արթնացրել, անգամ Երևանի որոշ դերասաններ, որոնք ծնունդով Գավառից են ցանկություն են հայտնել իրենց գրծունեությունը ծավալել այստեղ: «Արդեն ունենք Թատրանի ու կինոյի պետական ինստիտուտը ավարտված հինգ դերասաններ, որոնք խաղում են Լևոն Քալանթարի անվան թատրոնում»,- ընդգծեց նա:
Դերասաններն էլ նշեցին, որ շենքի վերակառուցումը չի խանգարում նոր ներկայացումների բեմադրման համար, իրենք մեծ սիրով խաղում են այդ ներկայացումներում: Նրանք հույս հայտնեցին, որ թատրոնի կառուցումը կնպաստի թատերական արվեստի զարգացմանը մարզերում:
Նշենք, որ 2210 քմ մակերեսի վրա կկառուցվի ժամանակակից հարմարություններով թատրոնի շենք: Նորակառույց թատրոնը նախատեսված է 420 հանդիսատեսի համար: Շենքի կաուցման աշխատանքները կավարտվեն 2016թ-ին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում