Թուրքիայում սպանվել է Էրդողանի քննադատ իրավապաշտպան Թահիր Էլչին
Թուրքիայում Դիարբեքիր քաղաքում օրը ցերեկով արձակված կրակոցներից մահացել է հայտնի քրդամետ իրավապաշտպան Թահիր Էլչին: Հաղորդում է «Lifenews»-ը:
Ինչպես նշվում է, իրավապաշտպանին սպանել են հենց այն պահին, երբ վերջինս հարցազրույց տալու համար լրագրողներին մոտենալիս է եղել: Արձակված կրակոցներից իրավապաշտպանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Հաղորդվում է, որ նա հայտնի էր, որպես Թուրքիայի նախագահի գործունեությունը քննադատող իրավապաշտպան: Վերջինս նաև ավելի վաղ ձերբակալվել էր այն բանի համար, որ հայտարարել էր, թե Քրդական բանվորական կուսակցությունը ահաբեկչական կառույց չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա