Հայաստանում այս տարի հայտնաբերվել է ՄԻԱՎ-ի 334 դեպք
Աշխարհում տարեկան 1,4 միլիոն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից և դրա հետևանքով առաջացած լյարդի ցերոզից ու քաղցկեղից։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ շուրջ 240 միլիոն մարդ խրոնիկ վարակված է հեպատիտ B վիրուսով, 130-150 միլիոնը՝ հեպատիտ C-ով։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ տարեկան հայտնաբերվում է վարակի 3-4 միլիոն նոր դեպք։ Հայաստանի Հանրապետությունը հեպատիտ B-ի և C-ի առումով համարվում է միջին տարածվածության գոտի։ Հայաստանի բնակչության 2-3 տոկոսն ունի խրոնիկ հեպատիտ B վիրուսակրություն և մոտ 4 տոկոսը՝ խրոնիկ հեպատիտ C վիրուսակրություն։ Սրանք այն հիվանդություններն են, որոնք ըստ Նարինե Մեժլումյանի, եթե վաղ հայտնաբերվեն, կարող են բուժվել։ Հեպատիտ C-ն այսօր արդեն 90 տոկոս և ավելի դեպքերում հնարավոր է լիարժեքորեն բուժել, իսկ հեպատիտ B-ն, եթե խրոնիկ ձև ունի, չի բուժվում վերջնականորեն, սակայն համապատասխան բուժման միջոցով երկարացվում է կյանքը, և մարդը կարող է տասնյակ տարիներ ապրել՝ ավելի փոքր դարձնելով լյարդի ցերոզի և քաղցկեղի առաջացման ռիսկը։
Ինչ վերաբերում է ՄԻԱՎ-ին, ապա 2013-ին աշխարհում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը կազմել է մոտ 35 միլիոն, մահացել է մոտ 1,5 միլիոն ՁԻԱՀ-ով հիվանդ։
Հայաստանում 1988թ. ի վեր, երբ հայտնաբերվել է ՄԻԱՎ-ի առաջին դեպքը, մինչև 2015թ. հոկտեմբերի 31-ը 2194 ՄԻԱՎ դեպք է հայտնաբերված, որից 334-ը՝ 2015-ին։ 1988թ. առ այսօր 493 մահվան դեպք է ՀՀ-ում արձանագրվել, որոնց մեջ կան կանայք և երեխաներ։ Այս թվերը ստիպում են մտածել այն մասին, որ բնակչությանը պետք է իրազեկել, որպեսզի մարդիկ ժամանակին հետազոտվեն, իմանան հիվանդությունների կանխարգելման միջոցները, վարեն առողջ ապրելակերպ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում