Մեզ քննադատում են, որ տառապում ենք կարոտախտով. Տաճատ Սարգսյան
«Այսօր մենք հավաքվել ենք նշելու Խորհրդային Հայաստանի 95-ամյակը: Մեզ քննադատում են, որ տառապում ենք կարոտախտով: Ո՞նց կարող ենք չկարոտել այդ տարիները»,-այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:
Նշենք, որ այսօր՝ Հայաստանի խորհրդայնացման տարեդարձի կապակցությամբ, Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին Ալ.Մյասնիկյանի և Ստ.Շահումյանի արձանների մոտ, որից հետո տեղի է ունենացավ կուսակցության հանդիսավոր նիստը:
Տաճատ Սարգսյանի խոսքերով այսօր հանրապետության աշխատավորության համար ստեղծվել է ծանր պայմաններ. «Մենք ողջունել ենք այսօրվա իշխանությունների ԵԱՏՄ մտնելը, ողջունում ենք այն ուժերին, որոնք միշտ վառ կպահեն Հայաստան-Ռուսաստան բարեկամության դրոշը: Այսօր առաջնայինը ազգի անվտանգության խնդիրն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան