Nutella-ն հրաժարվել է Isis անունով երեխայի անունը տպագրել ապակյա տարայի վրա
Nutella ընկերության մասնաճյուղը Ավստրալիայում հրաժարվել է 5-ամյա երեխայի անունը պատկերել արտադրանքի ապակյա տարայի վրա: Եվ դա այն բանի համար, որ երեխայի անունը Իսիս Թեյլոր է (Isis Taylor), գրում է CBS News-ը:
Ըստ աղբյուրի, Nutella ընկերությունը գովազդային արշավ է սկսել` հայկտարարելով, որ յուրաքանչյուրը, ով ցանկանում է, կարող է պատվիրել ու հենց խանութում տպել իր անունը շոկոլադե կրեմի ապակե տարայի վրա: Սակայն Isis անունը ընկերության մենեջերները հրաժարվել են տպել` պատճառաբանելով, որ այն նման է վերջերս մեծ տարածում ստացած «Իսլամական պետություն» կազմակերպության անվանման հետ. ISIS- Islamic State of Iraq and Syria: Միաժամանակ, ըստ աղբյուրի, Իսիսի եղբոր անունը տպագրվել բանկայի վրա:
Երեխայի մայրը կատարվածից շատ է վրդովվել և հայտարարել է, որ երեխան որևէ մեղք չունի, որ ահաբեկիչները իրենց խմբավորումն այդպես են անվանել: Նա պարզաբանել է, որ դստեր անունը եգիպտական աստվածուհու պատվին է: