Ա.Մարկարով. ՀՀ-ում տեղակայված ռուսական բազան հազիվ թե օգտագործվի ռուս-թուրքական առճակաման մեջ որպես երկրորդ ճակատ
Ռուսաստան-ՆԱՏՕ բացահայտ առճակատում դժվար թե կարելի է ակնկալել, այդքան էլ հնարավոր սցենար չէ, թեև որևէ սցենար բացառել հնարավոր չէ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՊՀ ինստիտուտի, Հայաստանի մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ խոսելով ՌԴ-Թուրքիա լարված հարաբերությունների մասին:
Ըստ նրա, Միջին Արևելքում զարգացումները միայն ռուս-թուրքական հարաբերություններին չեն վերաբերում, դրանք ավելի մասշտաբային են: Ա.Մարկարովի խոսքով, Թուրքիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հնարավոր հովանավորներից է, պարտադիր չէ, որ այդ աջակցությունը լինի անմիջական:
Խոսելով ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի մասին, քաղաքագետն ասաց, որ այդ ռազմաբազայի առկայություն ՀՀ-ում այլ նպատակ ունի, այն բազան չէ, որ կարելի է օգտագործել միջինարևելյան հակամարտության շրջանակում. «Բազան հանդես է գալիս որպես ինչ-որ իմաստով պաշտպանական և անվտանգային համալիր, այսօրվա զարգացումների մեջ հազիվ թե օգտագործվի ռուս-թուրքական առճակաման մեջ որպես երկրորդ ճակատ: Ռուս-թուրքական առճակատման մեջ ավելի շատ ենք խոսում տնտեսական, հռետորական մակարդակով, այլ ոչ թե ռազմական իմաստով: Մեկ իրադարաձությունը, որը տեղի ունեցավ, դրանից հետո շարունակությունը տեղի է ունենում դիվանագիատական քաղաքական, տնտեսական լեզվով, թե ոչ ռազմական»:
Պատասխանելով հարցին, թե այդ առճակատումը ի՞նչ վտանգներ կարող է ունենալ Հայաստանի համար, Ա.Մարկարովն ասաց, որ Թուրքիան կփորձի դրդել Ադրբեջանին ինչ-որ գործողությունների. «Շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները նվազել են վերջին օրերին: Կասկածում եմ, որ հիմա կակտիվանան: Թուրքիան հայտարարեց, որ կփորձեն օկուպացված տարածքները վերադարձնել Ադրբեջանին: Դրանք ընդամենը հայտարարություններ են, որոնք գնում են դեպի հռետորական դաշտ, ներքին սպառման համար են, այդ խնդրի հետ կապված կոնկրետ գործողութուններ՝ Ադրբեջան-Հայաստան, Թուրքիա-Հայաստան, չեմ տեսնում»: