Պեսկով. Ռուսաստանի թուրք գործարարներն ահազանգում են
Ռուսաստանում գործող Թուրքիայի գործարարների ասոցիացիան տագնապալի կերպով ահազանգում է Սիրիայում Թուրքիայի կողմից ռուսական կործանիչի խոցման վերաբերյալ: Այս մասին, ըստ ռուսական լրատվամիջոցների, հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:
«Գիտեք, մենք հիմա ստանում են բազմաթիվ ահազանգեր թուրքական տարբեր հասարակական կազմակերպություններից, այդ թվում Թուրքական բիզնես ասոցիացիաներից, որոնք աշխատում են այստեղ, որոնք տառացիորեն տագնապալի կերպով ահազանգում են: Նրանք ևս չեն կարողանում ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչու Էրդողանը նման բան արել»,-ասել է Պեսկովը:
Նա ասել է, որ Կրեմլում էլ չեն կարողանում հասկանալ ռուսական ինքնաթիռի ոչնչացման վերաբերյալ որոշման մոտիվները:
«Այն, որ դա դիտվելու էր որպես սարսափելի սադրանք, հենց սկզբից հասկանալի էր: Դա ոչ ՆԱՏՕ-ի, ոչ Ռուսաստանի, ոչ էլ վերջիվերջո հենց Թուրքիայի շահերից չի բխում»,-ասել է Պեսկովը:
Նախօրեին անդրադառնալով ռուսական կործանիչի ոչնչացմանը հաջորդած ռուսական կողմի հայտարարություններին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բայբուրթ (Բաբերդ) քաղաքում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանին խորհուրդ է տվել կրակի հետ չխաղալ:
«Կրակի հետ խաղալը 380 հզ. մարդու կյանք խլած, պետական ահաբեկչություն իրականացնող Ասադի ռեժիմին աջակցելն է: Չափավոր ընդիմությանը հարվածելը, մեզ չկատարած հանցանքներում մեղադրելը, մեր քաղաքացիներին նվաստացնելն է կրակի հետ խաղալը: Կրակի հետ խաղալը օգնություն տեղափոխող բեռնատարներին հարվածելն է: Ռուսաստանին անկեղծորեն խորհուրդ եմ տալիս` չխաղալ կրակի հետ: Մենք շատ ենք կարևորում Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները»,-ասել է նա:
Էրդողանը նաև Պուտինի հետ բանակցելու ցանկություն է հայտնել:
«Ցանկանում եմ այս թեման Պուտինի հետ դեմ առ դեմ քննարկել: Ցանկանում եմ ասել, որ անհանգիստ ենք այս թեմայով լարվածության անտեղի սրման պատճառով: Թուրքիայի և ռուսաստանի միջև համագործակցության մեծ պոտենցյալ կա: Մենք չենք ցանկանում, որ այս դեպքը վնասի այդ պոտենցյալին: Այս իրավիճակում մեր երկրներն են վնաս կրելու: Եկեք տուրք չտանք այս իրավիճակին»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան