
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում այրվել է 83 հա բուսածածկ տարածք
Այսօր՝ ժամը 12.34-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ «Դիլիջան» ազգային պարկում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 2-րդ կմ-ում՝ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում:
Այրվել է մոտ 83 հա բուսածածկ տարածք, որից 25 հա անտառի տարածքում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին