Լաթաքիայում երկու հայ պատանի է վիրավորվել
Լաթաքիայում նախօրեին Սուրբ Անդրեաս ուղղափառ եկեղեցում ահաբեկչական պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին գրում է «Արևելքը»: Անհայտ անձը պայթուցիկ է նետել եկեղեցու մեջ, որտեղ տեղի էր ունենում պատանեկան միջոցառում: Զոհվել են երկու քրիստոնյա արաբ, կան տասնյակ վիրավորներ:
Ըստ աղբյուրի, վիրավորների մեջ կա երկու հայ պատանի:
Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը գրում է, որ միջոցառման ժամանակ մի մարդ, ով ցանկացալ է խափանել հավաքը, անձնական հարցի շուրջ վիճաբանել է եկեղեցու քահանայի հետ, ապա դանակահարել նրան, պայթուցիկ նետել եկեղեցու սրահի մեջ: Հայ պատանիները՝ 8 և 11 տարեկան, թեթևակի վնասվածքներ են ստացել: Հանցագործն հենց տեղում ձերբակալվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան