Պեսկով. Ռուսաստանը տեղեկություններ ունի Էրդողանի որդու նավթային բիզնեսի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը տեղեկություններ ունի այն մասին, որ Էրդողանի որդին շահեր ունի Իսլամական պետության անդամների կողմից նավթի վաճառքի գործում: Հաղորդում է «Ռիա նովոստի»-ն: http://ria.ru/world/20151128/1330556316.html
«Ես հիմք եմ ընդունում մեր նախագահի կողմից արված հայտարարությունները: Իսկապես, որոշակի տեղեկություն կա, չգիտեմ, թե այն որքան է մանրամասան, բայց կոնկրետ հետաքրքրվածություն կա»,- նշել է Պեսկովը:
Ինչպես տեղեկացվում է, Պեսկովը նաև հիշեցրել է, որ Թուրքիայի կառավարության նոր կազմում էներգետիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնում է Էրդողանի փեսան:
Թուրքիայի նախագահի որդու նավթային բիզնեսի մասին հայտարարություններ էր արել նաև Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը՝ ընդգծելով, որ ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է հենց այդ նավթային շահերից ելնելով:
Ավելի վաղ, թեմային անդրադառնալով Էրդողանը հերքել էր Թուրքիայի՝ ԻՊ-ի կողմից նավթի վաճառքի բիզնեսում մասնակցություն ունենալը՝ այդ ամենը որակելով, որպես զրպարտություն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին