Կարճաղբյուրում մտադիր են տարեկան 45-50 հազար տոննա մանրաձուկ արտադրել
Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում ընթանում է «Սևանի իշխան» ձկնարտադրական համալիրի շինարարությունը:
«Սևանի իշխան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Էդվարդ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ համալիրի բացումը նախատեսված է այս տարվա դեկտեմբերին: Համալիրը նախատեսում է իրականացնել մանրաձկան արտադրություն տարեկան 200 տոննա արտադրողականությամբ:
«Սևանի իշխան» ՓԲԸ-ի հիմնադիրը և միակ բաժնետերը ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամն է:
Ծրագրի առաջին փուլով նախատեսվող հիմնական աշխատանքներն են տարեկան 200 տոննա արտադրողականությամբ մանրաձկան գործարանի կառուցում, տարեկան 6-8 հազար տոննա արտադրողականությամբ վերամշակման գործարանի կառուցում, տարեկան 600 տոննա արտադրողականությամբ մանրաձկան աճեցման բացօթյա ավազանների կառուցում և տարեկան 1000 տոննա արտադրողականությամբ լճում տեղակայվելիք առաջին մոդելային տնտեսության կառուցում: Առաջին փուլի իրականացման համար պահանջվող ներդրումները կազմում են 7.5-8 մլրդ դրամ:
2016 թ աշնանից նախատեսվում է սկսել ծրագրի 2-րդ փուլը, այն կներառի մանրաձկան երկրորդ գործարանի շինարարությունը, մանրաձկան մինչև 150 գրամ աճեցման բացօթյա ավազանների շինարարությունը, ծնողական կազմի տնտեսության շինարարությունը, վերամշակման գործարանի համալրումը, ինչը հնարավորություն կտա վերջիններիս արտադրողականությւոնը հասցնել տարեկան 15 հազար տոննայի:
Է. Գևորգյանի խոսով, ծրագրի շրջանակներում կարտադրվի 45-50 հազար տոննա մանրաձուկ: Նրա խոսքով, ծրագիրը հնարավորություն կտա արտադրված մանրաձկի ¼-ը բաց թողնել Սևանա լիճ, ինչը կնպաստի ձկան պաշարների վերականգնմանը:
Է. Գևորգյանը նշեց, որ ծրագրի ավարտից հետ կստեղծվի 3.5-4 հազար աշխատատեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին