Սիրիացի նախարար.«Ռուսական ինքնաթիռի խոցման պատճառը Էրդողանի որդու նավթային բիզնեսն է»
Սիրիայի տեղեկատվության նախարար Ումրան էլ Զուբին հայտարարել է, որ Թուրքիայի կողմից «ռուսական ինքնաթիռի խոցման պատճառը Էրդողանի որդու նավթային բիզնեսն է»:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Սիրիացի նախարարը մասնավորապես ասել է.«Ողջ նավթը գնում էր մի ընկերություն, որը պատկանում է Ռեջեփ Էրդողանի որդուն: Դրա համար էլ Թուրքիան սկսեց անհանգստանալ, երբ Ռուսաստանը սկսեց հարձակվել «Իսլամական պետութան» (ԻՊ-İŞİD) վրա և հարվածեց նավթ տեղափոխող 500-ից ավելի բեռնատարներին»:
Ումրան էլ Զուբին նշել է նաև, որ Էրդողանը զբաղվում է ոչ միայն նավթի, այլև ցորենի և պատմական ստեղծագործությունների ապօրինի առևտրով: Սիրիացի նախարարը ընդգծել է, որ խոցված ռուսական ինքնաթիի ողջ մնացած օդաչուի ցուցմունքները ևս հերքում են թուրքական կողմի պնդումները:
Հարակից հրապարակումներ`
- Պեսկով. Ռուսաստանը տեղեկություններ ունի Էրդողանի որդու նավթային բիզնեսի մասին
- Պեսկով. Ռուսաստանի թուրք գործարարներն ահազանգում են
- Պեսկով. Ռուսաստանի ՊՆ-ն դադարեցրել է Թուրքիայի հետ ռազմական բոլոր կապերը
- Պուտին. «Су-24»-ի վերաբերյալ թուրքական հիմնավորումները «անհեթեթ արդարացումներ են»
- Սերգեյ Լավրով. Այս տրամաբանությամբ Թուրքիան կրող է խոցել նաև հյուսիսաատլանտյան դաշինքի ինքնաթիռները
- Դավութօղլու. Անկարան չի ցանկանում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում
- Թուրքիան ռուսական Су-24 ռազմական ինքնաթիռ է խոցել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին