«Су-24»-ի հարցում և ռուսական, և թուրքական վարկածները կասկածի տակ են
Թուրք-սիրիական սահմանին ռուսական «Су-24» ռմբակոծիչի կործանման վերաբերյալ Անկարայի և Մոսկվայի ներկայացրած պաշտոնական վարկածները փաստերի հետ համադրելի չեն: Նման եզրակացության «Դոյչե Վելեի» փոխանցմամբ եկել են բելգիացի աստղաֆիզիկոսներ Թոմ վան Դորսլարեն և Ջյովաննի Լեպենտան:, ովքեր իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են իրենց համալսարանի կայքում:
Նման վարկած գիտնականները առաջ են քաշել «Су-24»-ի թռիչքի հիմնական ցուցիչների`թռիչքի բարձրության, արագության և ուղղության ուսումնասիրության արդյունքում:
Գիտնականները ռուս օդաչուներին նախազգուշացնելու մասին թուրքական պնդումը որակել են որպես «շահարկում»: Թուրքական կողմի պնդմամբ`ռուսական ինքնաթիռը 17 վայրկյան գտնվել է Թուրքիայի օդային տարածքում և խոցվել է, քանի որ 5 րոպեի ընթացքում 10 անգամ նախազգուշացվելուց հետո չի փոխել իր ուղղությունը և արդեն 2 կիլոմետր խորացած է եղել Թուրքիայի տարածքում:
Գիտնականները պնդում են, որ 5 րոպեում տվյալ արագությամբ ինքնաթիռը կանցներ 80 կիլոմետր տարածություն:
«Ինչպե՞ս կարող էր թուրքական օդուժը կանխատեսել, որ ռուսական ռազմական ինքնաթիռը կմտնի Թուրքիայի օդային տարածք: Ռազմական ինքնաթիռները շատ մեծ արագություն ունեն, իսկ տեսականորեն «Су-24»-ը կարող էր վերջին պահին հետ շրջվել: Նախազգուշացումները, որոնք իբր արվել են ռուս օդաչուներին այդ պահի դրությամբ, իրենցից ընդամենը շահարկումներ են ներկայացնում»,-հայտարարել են գիտնականները:
Անդրադառնալով ռուսական կողմի ներկայացրած տվյալներին, համաձայն որոնց`«Су-24» ինքնաթիռը խոցվելու պահից փոխել է իր հետագիծը 90 աստիճանով, իսկ մինչ այդ չի անցել Թուրքիայի օդային տարածք և ընկել է սիրիական հողի վրա`աստղաֆիզիկոսները մեկնաբանել են, որ մեծ արագությամբ ընթացքող ինքնաթիռը խոցվելու պահին կարող է 90 աստիճան փոխել իր ուղղությունը միայն այն ժամանակ, եթե նրան բախվող մարմինը իր զանգվածով մի քանի ագամ գերազանցի ինքնաթիռի քաշը, իսկ հրթիռը, որը դարձել է ինքնաթիռի կործանման պատճառ, շատ ավելի թոքր զանգված ունի:
Այս ամենով հանդերձ`գիտնականները չեն պնդում, որ երկու կողմերի առաջ քաշված հիմնավորումներից որևէ մեկն ավելի կամ պակաս սխալ է, քան մյուսը: Աստղաֆիզիկոսները կոչ են անում առավել հանգամանալից ուսումնասիրել թե´ ռուսական և թե´ թուրքական կողմի ներկայացրած փաստերը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան