Արցախի նախագահը ոստիկանների է պարգևատրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պարգևատրելու և ոստիկանության գնդապետի կոչում շնորհելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության և ծառայողական պարտականությունները պատասխանատվությամբ կատարելու համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են.
Նահապետ Բաղդասարյանը - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կետի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան
Վաչիկ Դանիելյանը - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ավագ տեսուչ-հերթապահ, ոստիկանության մայոր
Սամվել Խանումյանը - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության վարչության ոստիկանության պահպանության գումարտակի թիվ 1 վաշտի ավագ, ոստիկանության ավագ ենթասպա
Արթուր Հայրապետյանը - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին օպերլիազոր, միլիցիայի պաշտոնաթող ավագ լեյտենանտ
Վահան Պողոսյանը - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության վաշտի թիվ 2 ճանապարհապարեկային ծառայության սպայական ջոկի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գրիգորի Աբրահամյանին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեղամ Գաբրիելյանին շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում: