Թեհրանում կին-երաժիշտների պատճառով չեղյալ են համարել համերգը
Իրանցի հայտնի կոմպոզիտոր և Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Ալի Ռահբարին հայտարարել է, որ Թեհրանում նախատեսված համերգը չեղյալ է համարվել, քանի որ նվագախմբի երաժիշտների մեջ կանայք կան: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Ելույթը պետք է կայանար անցյալ շաբաթ, սակայն չեղյալ է համարվել սկսվելուց 15 րոպե առաջ: Ամեն ինչ պատրաստ է եղել, երբ մարզական միջոցառման կազմակերպիչները, որի ընթացքում էլ պետք է կայանար համերգը, ասել են, որ բեմում կանայք չպետք է լինեն: Դիրիժորն ի պատասխան ասել է, որ առանց կին-երաժիշտների ելույթն անհնար է:
1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո Իրանում կանանց արգելվել է որպես մենակատար հանդես գալ: Սակայն առաջին անգամ է, որ սիմֆոնիկ նվագախմբի համերգ չի կայանում կին-երաժիշտների առկայության պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում