Բաց տեղեր ՄԱԿ-ի գագաթաժողովի «ընտանեկան» լուսանկարում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցել Փարիզում ընթացող Կլիմայի փոփոխություններին նվիրված ՄԱԿ-ի գագաթաժողովի լուսանկարվելու արարողությանը: Այս մասին հաղորդում է «Գազետա.ռու»-ի թղթակիցը:
Գագաթաժողովին մասնակցելու համար Փարիզ են ժամանել արդեն Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թաիփ Էրդողանը:
Փարիզում կլիմայի փոփոխությունների հարցերով ՄԱԿ-ի գագաթաժողովը բացվել է ահաբեկչություններին զոհ գնացած մարդկանց հիշատակին նվիրված մեկ րոպե լռությամբ:
Բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան ԳԻ Մունը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Գագաթաժողովը, որին մասնակցում են 147 պետություններ, իր աշխատանքները կշարունակի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 11-ը:
Այն իր օրակարգում ունի նոր փաստաթուղթ, որը ընդունվելուց հետո պետք է փոխարինի Կիոտոյի արձանագրությանը: